Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:

Աշխատանքային գործունեություն

2015 թ.ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ,

2016 թ.  ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող,

2016 թ. հունվարից-հունիս  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական,

2016-2019թթ.  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ),

2017թ. Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ),

2017թ. մինչ այժմ  ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ,

2018 թ. Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ / «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր),

2019 թ. ապրիլից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ,

2019 թ. ապրիլից-նոյեմբեր  ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ,

2019 թ. նոյեմբերից մինչ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և 2020 թ. հուլիս  քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ,

2020 թ. հուլիսից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ։

Կրթություն

2010 – 2015 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան,

 2015 – 2017 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ),

2017 թ.  մինչ այժմ  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»)։

Կրթական ծրագրեր

2019 թ. սեպտեմբեր  «Ազատությունից զրկում – այլընտրանքային պատժամիջոցներ» – ՄԱԹՐԱ իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն),

2019 թ. հունիս  Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն),

2018 թ. սեպտեմբեր Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։

Վերապատրաստումներ, Սեմինարներ և կրթական ծրագրեր

2021թ. մարտ  ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրես (Կիոտո, Ճապոնիա),

2019թ. մայիս   «Իրական սեփականատերերը Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» տարածքաշրջանային սեմինար (Մանիլա, Ֆիլիպինների Հանրապետություն),

2019թ. մայիս   «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ԵԽ ծրագրի տարածաշրջանային աշխատաժողով (Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն),

2019 թ. մարտ  «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ԵԽ ծրագրի» ազգային համակարգողների աշխատաժողով (Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն),

2018 թ. դեկտեմբեր  Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների վերապատրաստում և պատրաստում / կրթական այց (Բրեմեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն),

2018 թ. նոյեմբեր  ԵԽ Պենոլոգիական համագործակցության խորհրդի 8-րդ պլենար հանդիպում (Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն),

2018 թ. հունիս   Ապօրինի հարստացման դեմ պայքարի հնարավոր ուղիները թեմայով տարածաշրջանային սեմինար (Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն),

2017 թ. սեպտեմբեր  «Քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն գործերի քննություն» և «Քրեակատարողական հիմնարկներում կառավարման համակարգ» թեմաներով վերապատրաստումներ (ԱՄՆ Մերիլենդ նահանգի ոստիկանության և ուղղիչ հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման հանձնաժողով),

2017 թ. հունիս  «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ԵԽ / ԵՄ ծրագիր, կրթական այց (Կոպենհանգեն, Դանիայի Թագավորություն),

2017 թ.  ապրիլ   Բանտարկյալների հետ վարվեցողության ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ) վերանայում (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ, Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն),

2016 թ.  նոյեմբեր Կոռուպցիոն հանցագործությունների քննության թեմայով վերապատրաստում (ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրո)։

Պարգևներ 2016 թ.  դեկտեմբեր           

ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր 2020 թ.  դեկտեմբեր,

ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր 2016 թ.  դեկտեմբեր,

Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: Շուրջ 10 գիտական հոդվածների, «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի հեղինակ և համահեղինակ է:

Անկուսակցական է:

Մասնակցություն այլ նախաձեռնություններին

• Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման աշխատանքներում ԱՆ համակարգող,

• «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ԵԽ / ԵՄ ծրագրի հանձնախմբի անդամ,

• «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ԵԽ ծրագրի հանձնախմբի անդամ,

• «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբի անդամ,

• «Ներման մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբի անդամ,

• «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբի անդամ,

• «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի անդամ (ապօրինի հարստացման քրեականացում, գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու համար քրեական պատասխանատվության սահմանում, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը հանցակազմի համապատասխանեցնում միջազգային չափանիշներին և այլն),

• Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ։

705