Շաբաթ օրը ԱՄՆ-ում խնդիրներ են նկատվել TikTok սոցիալական ցանցի աշխատանքում։ Այս մասին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը։

Ըստ աղբյուրի, խափանումներ գրանցած ամերիկացի օգտատերերի 52%-ը հայտնում է հավելվածի հետ կապված խնդիրների մասին, ևս 26%-ը խնդիրներ ունի սերվերին միանալու հետ, իսկ 22%-ը՝ կայքի հետ կապված խնդիրների մասին:

Չինական TikTok սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս կարճ տեսանյութեր վերբեռնել, գործարկվել է 2018 թվականի կեսերին։

426