Էմիլ Տարասյանը ազատվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,-նշված է հրամանագրում:
Տարասյանը 2018թ. ապրիլի 25-ից նոյեմբերի 2-ը զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի, 2014-2016 թվականներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:
24 Հունվար, 2022 01:30
1764
«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք
07 Սեպտեմբեր, 2026 14:58
«Սատանան կրում է Պրադա 2»-ի աստղերը՝ ֆիլմի պրեմիերային․ լուսանկարներ
21 Ապրիլ, 2026 16:01
Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան
19 Ապրիլ, 2025 15:17
Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից. դեպքով զբաղվում են իրավապահները
19 Սեպտեմբեր, 2026 23:16
Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից
01 Օգոստոս, 2026 10:35
Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից
28 Հուլիս, 2026 21:51