Աշխատանքային շաբաթվա մեկնարկին առաջիկա անելիքները քննարկելու նպատակով հրավիրված նիստում այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ այսուհետ ամենշաբաթյա խորհրդակցությունները երկուշաբթի օրվա փոխարեն տեղի կունենան չորեքշաբթի օրերին, ժամը 11․00-ին։

Նիստին ներկա էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, օգնականը, վարչության և ստորաբաժանման ղեկավարները։

Հատուկ անդրադարձ կատարվեց հանրապետությունում և մարզում COVID19-ով պայմանավորված իրավիճակին, արձանագրվեց, որ վարակի ալիքը կրկին գլուխ է բարձրացնում, պատկերը մտահոգիչ է դառնում։ Այս ուղղությամբ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։

Քննարկման առանցքում էին սուբվենցիոն, գյուղատնտեսական, տարածքային կառավարման, առողջապահական, կրթական ծրագրերին, ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։

Վարչության պետերը հանդես եկան համապատասխան զեկուցումներով, մարզպետը հնչած հարցերի վերաբերյալ ներկայացրեց դիտարկումներ ու հանձնարարականներ։

1135