2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, ըստ Forbes-ի, զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Վիզուալ էֆեկտների Weta Digital ստուդիայում իր մասնաբաժինը վաճառելով՝ նա վաստակել է 580 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում Բրյուս Սփրինգսթինն է, որը վաստակել է 435 միլիոն դոլար՝ վաճառելով իր երաժշտության իրավունքները Sony Music Group-ին։

Նրան հաջորդում է ռեփեր Ջեյ Զին՝ 340 միլիոն դոլար կարողությամբ, որը կարողացավ այդքան վաստակել Tidal երաժշտական ​​ծառայության և Armand de Brignac շամպայնի ապրանքանիշի իր մասը վաճառելուց հետո։

Բացի այդ, ամենաբարձր վարձատրվող հայտնիների տասնյակում են նաև  ռեփեր Քանյե Ուեսթը (235 միլիոն դոլար), «South Park» անիմացիոն սերիալի ստեղծողներ Մեթ Սթոունը և Թրեյ Փարքերը (210 միլիոն դոլար), երաժիշտ Փոլ Սայմոնը (200 միլիոն դոլար), ռեժիսոր Թայլեր Փերին (165 միլիոն դոլար), OneRepublic-ի վոկալիստ Ռայան Թեդերը (160 միլիոն դոլար) և ռոք երաժիշտ Բոբ Դիլանը (130 միլիոն դոլար):

1084