Ջորջ Գորդոն Բայրոնն առաջին հայագետներից է: Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։

Սուրբ Ղազար կղզու վանական համալիրում է գտնվում Բայրոնի սենյակը և Ձեռագրերի կլոր սենյակը, ուր պահվում է հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածուներից մեկն աշխարհում:

Այվազովսկու ձեռագիր նամակը , որը պահվում է Մատենադարանում, գրված է հայերեն: Հայկական տառերը հատիկ-հատիկ նկարված են: Մեծ նկարիչը  ուներ  նաև հիանալի ձեռագիր:

 

1982