
Այս տարի հանրահայտ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:
Արդեն հայտնի են հիմնական անվանակրգերում առաջադրված ֆիլմերն ու դերասանները։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Բելֆասթ», «CODA. խուլ ծնողների երեխան», «Մի նայեք վերեւ», «Դյունա», «Վարիր իմ մեքենան», «Ռիչարդ արքա», «Մատուտակի պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան իշխանություն» եւ «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարները:
Լավագույն դերասանուհու հավակնորդներն են Նիքոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Ջեսիկա Չեսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»), Օլիվյա Քոլմանը («Անծանոթ դուստր»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր») ու Քրիստեն Ստյուարտը («Սփենսեր»), իսկ լավագույն դերասանի մրցանակի համար կպայքարեն Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա»), Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Էնդրյու Գարֆիլդը («Տիկ-տակ, բում»), Դենզել Վաշինգտոնը («Մաքբեթի ողբերգությունը») եւ Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշխանություն»):
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Էնկանտո», «Լուկա», «Միթչելներն ըննդեմ մեքենաների», «Փախուստ» եւ «Ռայան եւ վերջին վիշապ» անիմացիոն ֆիլմերը:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակրգում են «Նստեք իմ մեքենայի ղեկին», (Ճապոնիա), «Փախիր», (Դանիա), «Աստծո ձեռք», (Իտալիա), «Լունանա. ինչպես դասարանում», (Բութան),
«Աշխարհի ամենավատ մարդը» (Նորվեգիա) ֆիլմերը։