Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ տիկին Մկրտչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Դուք նաև վաստակավոր մանկավարժ եք և նշանակալի ներդրում ունեք նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր երիտասարդներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»:
25 Փետրվար, 2022 17:44
1333
Լիահույս եմ՝ համագործակցությունն առաջիկայում առավել կզարգանա և կընդլայնվի․ Նիկոլ Փաշինյանը՝ Բրազիլի նախագահին
07 Սեպտեմբեր, 2025 15:57
Հեծանվային լուսաբացը Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
07 Սեպտեմբեր, 2025 10:09
Կարճատև կանգառներ ունեցանք Մոնղոլիայում և Ղազախստանում․ Փաշինյան
05 Սեպտեմբեր, 2025 22:52
Տիգրան Մկրտչյանը Կրետեի համալսարանի պրոռեկտորին է ներկայացրել Ակադեմիական քաղաք նախագիծը
06 Սեպտեմբեր, 2025 17:01
Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
01 Սեպտեմբեր, 2025 13:56
Կշարունակեմ ներդնել իմ փորձն ու գիտելիքը՝ ի շահ մեր հասարակության ու պետության. Նարեկ Մկրտչյան
27 Օգոստոս, 2025 17:13