ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը.

 

2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին:

 

Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:

 

Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը /կամ ID քարտը/: Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:

 

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected]:

 

📣ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը 💳2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը...

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Saturday, 26 September 2020

 

691