Տարոն Չախոյանը գրում է.

ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին։

Արման Թաթոյանը յուրացրել է Ֆեյսբուքում առկա ՄԻՊ պաշտոնական էջը և էջի հասցեն անվանափոխել է իր անունով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։

Ի դեպ, էջը ստեղծվել է 2016 թվականի հունիսին և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այն պատկանում է ՄԻՊ գրասենյակին, և առնվազն աշխատանքային էթիկետի տեսանկյունից՝ պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին, ով արդեն ստանձնել է Պաշտպանի պարտականությունները։

Իչպես երևում է կից լուսանկարից՝ Պաշտպանի պաշտոնական կայքում առկա ֆեյսբուքյան հղումը ունի հետևյալ տեսքը՝ https://www.facebook.com/Armenianombudsman/?ref=br_rs ։

Սակայն այս հղումը հասանելի չէ, քանի որ տվյալ էջի հասցեն փոխվել է, դարձել է https://www.facebook.com/TatoyanArman ։

1769