Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։
Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։
Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։
26 Սեպտեմբեր, 2020 19:18
597
Կարգելվի բոլոր տեսակի հրավառության պարագաների վաճառքը քաղաքացիներին. Սիսակ Գաբրիելյան
23 Նոյեմբեր, 2022 19:38
«Այլևս որևէ բան ասելն անգամ ավելորդ է». հրավառություն` Երևանում (տեսանյութ)
18 Օգոստոս, 2022 04:18
«Հրավառություն չի լինելու»․ սեպտեմբերի 21-ի միջոցառման պրոդյուսերը՝ շրջանառվող տարատեսակ լուրերի մասին (տեսանյութ)
13 Սեպտեմբեր, 2021 19:28