Մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցություններից․ հայտնի է հաջորդ հանդիպման վայրը
Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին մանրամասներ է հայտնել։
«Բանակցությունները տևել են մոտ 5 ժամ։ Այդ ընթացքում մենք մանրամասնորեն անցել ենք օրակարգի բոլոր կետերով, գտել ենք մի քանի կետ, որոնցով կարող ենք կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները, և ամենակարևորը՝ պայմանավորվել ենք շարունակել բանակցային գործընթացը»,- ասել է Մեդինսկին։
Մեդինսկին նշել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին։
«Մինչ այդ պատվիրակություններից յուրաքանչյուրը բանակցային դիրքորոշումների առումով կխորհրդակցի երկրի ղեկավարության հետ»,- ամփոփել է ՌԴ նախագահի օգնականը։
01 Մարտ, 2022 01:30
1915
Գրքի փառատոնն առաջին անգամ կանցկացվի նաև մարզերում․ ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է հաղորդում
25 Սեպտեմբեր, 2025 21:58
Բացառիկ մանրամասներ 90-ականների դաշնակների կազմակերպած և երեկվա բացահայտված ահաբեկչությունից. փաստերը չեն լռում
26 Հունիս, 2025 19:04
Ամուսնու կողմից ծեծված և նկուղում հրկիզված 28-ամյա կինը նոր մանրամասներ է պատմել դեպքից
07 Մարտ, 2025 10:13
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
05 Ապրիլ, 2025 15:58
Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հույսերը մեծացել են Թրամփի հաղթանակից հետո․ Ֆիդան
11 Նոյեմբեր, 2024 15:40
Պատերազմի ազդեցությունը ԱՄՆ-ից ներմուծվող մեքենաների վրա. թանկացո՞ւմ, թե՞ էժանացում
29 Մարտ, 2022 18:52