Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հույսերը մեծացել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ ընտրություններում, հույսերը մեծացան ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի առնչությամբ: Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը երևում է Ղրիմի հարցում մեր դիրքորոշումից։ Այնուամենայնիվ, մենք չենք տեսնում, որ այս պատերազմը օգուտներ բերի կողմերից որևէ մեկին։ Այն հանգեցնում է միայն մարդկային մեծ կորուստների, ավերածությունների և ծախսերի, մենք բացատրում ենք այս փաստը մեր ամերիկացի և արևմտյան զրուցակիցներին և ուշադրություն հրավիրում կողմերի միջև բանակցությունների անհրաժեշտության վրա»,- ասել է Ֆիդանը Milliyet թերթին:
Նախարարը հիշեցրել է, որ հակամարտության առաջին իսկ օրվանից Թուրքիան պնդում էր, որ առաջնահերթությունը պետք է տրվի դիվանագիտությանը։