ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Նախարարությունն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝

ընկերության անվանումը և ոլորտը,

աշխատակիցների քանակը,

տեղափոխման մոտավոր ժամկետները,

տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,

պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia եւ National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

1511