SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնում  նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Երևանի բաժին:

Փետրվարի 26-ին, ՀՀ ոստիկասնութան պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Աբբիկ Խալաթյանի, Ալբերտ Ալեքսանյանի գլխավորությամբ, ուժեղացված ծառայության ջրջանակներում  «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն կատարելու կասկածանով Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկել Հայաստանի մարզերից  մեկի բնակիչ, 57-ամյա Սամվել Մ.-ին:

Պարզվել է, որ  վերջինս «Եռաբլուր»  զինվորական պանթեոնից  փետրվարի 8-ին գողացել է գերզմաններում տեղադրված մետաղյա ծաղկամաններ, իսկ պարեկների կողմից բռնվելու օրը փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն չի հասցրել ստահակը հերթական անգամ իր սև գործն անել: 

1604