Մենք դժբախտաբար տեսնում ենք նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք նորից ուզում են հենվել կրիմինալի վրա, կրիմինալ երևույթների վրա` հետ գալ իշխանության։ Ես չեմ ասում բացարձակ այդպես է, բայց այս ոճը` հենվել կրիմինալի ու կրիմինալ երևույթների վրա, իսպառ դուրս չի եկել մեր կենցաղից, և կարող է այս կեղտը մտնել նաև իշխող հարթակներ։ Մենք էլ ենք շփվում ժողովրդի հետ, մենք էլ ենք տեսնում` ինչքան մեզանից դժգոհ են, թե ինչի են բացահայտ մարդասպաններն ու հանցագործները քաղաքական գործչի պատկեր հագել, շատ են մեր երեսով տալիս, ասելով, այս ինչ եք անում։ Այս փոքր երկրում շատ լավ գիտեն՝ ով ով ա, դա հաշվի առնենք, որևէ մեկը այստեղ հրեշտակի դեմքով չի կարա ման գա։

811