Ռուսական Սբերբանկը հեռանում է եվրոպական շուկայից
Ռուսական «Սբերբանկը» հայտարարել է, որ հեռանում է եվրոպական շուկայից։ Այս մասին ասվում է բանկի տարածած հայտարարությունում։
«Ընթացիկ իրավիճակում «Սբերբանկը» որոշում է կայացրել հեռանալ եվրոպական շուկայից։ Խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների անոմալ արտահոսքին, ինչպես նաև աշխատակիցների եւ բաժանմունքների անվտանգության սպառնալիքին», - նշվում է դրամատան հայտարարությանը մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ կենտրոնական բանկի կարգադրագրի ուժով Ռուսաստանի «Սբերբանկը» չի կարողանա լիկվիդայնության մատակարարում իրականացնել եվրոպական դուստր բանկերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
02 Մարտ, 2022 14:15
1353