
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ուղերձում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ ցանկանում եմ արձանագրել, որ մեր երկրների միջև փոխվստահության և պատմական ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները, որոնց հաստատման 30-ամյակը նշում ենք ընթացիկ տարում, անշեղորեն զարգանում են:
Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել՝ ամրապնդելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»: