
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նշել է, որ Նյու Դելին կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծմանը։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Նախագահ Զելենսկին մանրամասներ է տեղեկացրել Հնդկաստանի վարչապետին կոնֆլիկտային իրավիճակի և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների մասին: Վարչապետը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող հակամարտության և դրա պատճառած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ: Վարչապետը կրկնել է իր կոչը անհապաղ դադարեցնել բռնությունը և նշել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել հարցերի խաղաղ լուծման և երկու կողմերի միջև ուղիղ երկխոսության օգտին»,- ասված է հայտարարության մեջ։
Հնդկաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոդին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի իշխանություններին ուկրաինական տարածքից Հնդկաստանի ավելի քան 20 հազար քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։