Yerkir.am  կայքում 2021 թ. մարտի 25-ին ժամը 12։39-ին հրապարակվել էր «ԱԱԾ տնօրենը՝ Սուքիասյանի առանձնատանը. ի՞նչ են պատրաստվում զոհաբերել իշխանությունները» վերտառությամբ հոդվածը: 

Նշված հոդվածի առնչությամբ պարոն Խաչատուր Սուքիասյանը դիմել էր դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Այսպիսով,  պարոն Խ․ Սուքիասյանը, դիմելով դատարան  հայտնել է, որ ինքը չի հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ, ինքը ոչ մի ազդեցություն չի ունեցել ՀՀ վարչապետի կողմից Արցախյան հակամարտության ընթացքում իրականացվող քաղաքականության և մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների վրա, ըստ այդմ՝ տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ն սույնով հայտնում է, որ մտադրություն չի ունեցել վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորելու Խ․ Սուքիասյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, և հայտնում է իր ափսոսանքը՝ ստեղծված իրավիճակի համար։

1422