Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանին դանակահարել է 23-ամյա երիտասարդին․ Ոստիկանություն

Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի պատանի: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նախապատրաստվում են նյութեր:
10 Մարտ, 2022 18:16
948
Ավտոբուսի վարորդին դանակահարության դեպքը բացահայտվել է
25 Ապրիլ, 2025 12:56
Երևանում փեսան դանակարահել է աներոջը
13 Նոյեմբեր, 2024 19:28
Մարաշում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
13 Նոյեմբեր, 2024 18:25
Վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 16-ամյա եղբորը
29 Մայիս, 2025 12:46
Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է
27 Հուլիս, 2021 15:49
Վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակահարել էր հասակակցին
11 Փետրվար, 2021 13:15