Կուլեբան և Լավրովը կքննարկեն Պուտինի և Զելենսկու ուղիղ բանակցությունների հարցը․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարաել է, որ Կիևը մշտապես դիմում է Մոսկվային Վլադիմիր Զելենսկու հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղակի բանակցությունների վերաբերյալ առաջարկներով, այժմ այդ հարցը գտնվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկումների փուլում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցություններն ընթանում են Անթալիայում: Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց ի վեր սա ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է:
10 Մարտ, 2022 18:21
981