Արտակարգ դեպք Զովունի գյուղում․ հայտնաբերվել է տղամարդու և կնոջ դիակ

Մարտի 11-ին, ժամը 10։40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տեղեկացնում են ոստիկանությունից։
11 Մարտ, 2022 16:09
1625
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
11 Հունիս, 2025 22:06
Զովունիում կառուցվող նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել. վերջինը հիվանդանոցում մահացել է
31 Մայիս, 2025 23:45
Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
11 Ապրիլ, 2025 23:44