Թուրքմենստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
Թուրքմենստանում բացվել են բոլոր ընտրական տեղամասերն ու մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, որոնց շարքում գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկրի տարածքում գործում է 2577 ընտրատեղամաս, իսկ արտերկրում՝ 41: Գրանցված ընտրողների թիվը 3 մլն 459 հազար 63 է:
Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:
12 Մարտ, 2022 14:47
917
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
06 Օգոստոս, 2025 14:28
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդի և նախագահի հետ
11 Հոկտեմբեր, 2024 23:42
Ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվելու ենք որպես հանցագործների․ Ռուբինյան
14 Հունիս, 2026 22:03
ԱՄԷ-ն նախագահ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
13 Հունիս, 2026 13:30
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
12 Հունիս, 2026 19:25