Երեկ՝ մարտի  13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց  վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ,  31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝  պարեկ Միքայել Միքայելյանի և կրտսեր պարեկ Ավետիս Աբրահամյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր  Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Գ. Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վրաերթի ենթարկվածները մայր ու  որդի են:

1824