Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա ցունամիի վտանգ

Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:
Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:
Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ մեծ ավերածությունների մասին:
«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում ռադիացիոն ֆոնի ավելացում չի գրանցվել:
Երկրաշարժի հետևանքով էլեկտրականության անջատումների ավելի քան 2 մլն դեպք է գրանցվել:
17 Մարտ, 2022 00:33
1308
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի
07 Հունվար, 2024 16:29
Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է տեղի ունեցել
13 Նոյեմբեր, 2021 16:24
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով մոտ 20 մարդ է տուժել. ստորգետնյա ցնցումներն զգացվել են 26 պրեֆեկտուրայում (տեսանյութ)
08 Հոկտեմբեր, 2021 04:01
4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հարավում
20 Հունվար, 2022 21:06
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ
03 Դեկտեմբեր, 2021 18:21
Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ սոցցանցերում երկնաքարի անկման տեսանյութեր են հրապարակվում
10 Նոյեմբեր, 2021 00:43