Հացի արտադրամասից գողացել են վառարանի սնուցման սարքեր

Մարտի 20-ին ժամը 09:55-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը հեռախոսով հաղորդել է այն մասին, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 35/11 հասցեում գտնվող հացի արտադրամասից գողացել են հացի վառարանի սնուցման սարքեր:
Վերջինս կասկածում է, որ գողությունը կատարել է ՀՀ Աբովյան քաղաքի բնակի Ա. Մ.-ին (ծնված 1981թ.):
Մեկնած հետաքննիչ Մ. Բաբայանը պարզել է, որ ս.թ. մարտի 19-ին ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածը Ա. Մ.-ն Ազատամարտիկների փողոցի թիվ 35/11 և 52/11 հասցեներում գտնվող «Խլեբնիցա» ՍՊԸ հացի արտադրամասերից վերցրել է «Bassanina» տեսակի վառարանի սնուցման սարքը և 50կգ տարողությամբ խմորխառնիչը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
21 Մարտ, 2022 01:28
720
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
22 Օգոստոս, 2025 15:08
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել
05 Օգոստոս, 2025 14:13
21–ամյա երիտասարդը մեկ գիշերում թալանել է Սարյան 4 հասցեում կայանված 5 մեքենաները
28 Հունիս, 2025 18:17