Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրամիությունը ձգտում է ավելացնել յոդով դեղամիջոցների պաշարները և ռադիացիայի դեմ անհատական ​​պաշտպանության միջոցները։ Այս մասին գրում է Financial Times թերթը։

«Հանձնաժողովն աշխատում է ընդհանուր առմամբ քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային սպառնալիքների ոլորտում պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ։ Նման ակտիվ աշխատանքներ սկսվել են դեռևս Ուկրաինայում մարտերից առաջ»,- նշել է աղբյուրը:

Նշվում է, որ այս դեպքում Բրյուսելը փորձում է դասեր քաղել COVID-19 համաճարակից, որն անակնկալի բերեց Եվրոպան՝ առանց անձնական պաշտպանիչ սարքավորումների և պատվաստանյութի բավարար պաշարների։ Դրա հիման վրա անցյալ տարի ստեղծվել է Առողջապահության արտակարգ իրավիճակների արձագանքման եվրոպական մարմինը , որի նպատակն է բացահայտել ապագա առողջապահական հնարավոր արտակարգ իրավիճակները և ապահովել հնարավոր սպառնալիքներին պատրաստվածությունը:

 

844