«Հանրապետություն» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացնում են Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:

«Խոր ցավով տեղեկացանք  «Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 19։30-ի սահմաններում, Լորուտում համագյուղացու տանը վիճաբանություն էր տեղի ունեցել Մելիքսեթյանի ու 19-ամյա Նաիրի Մաթևոսյանի միջև։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։

5747