Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «հակադարձ ազդեցությունը» այն երկրների վրա, որոնք դրանք կիրառում են։ Կարևոր է, որ այդ պատժամիջոցների ազդեցությունը, որն արտահայտվում է ԵՄ երկրներում, լինի «հաղթահարելի»։

Նախկինում Բեռլինը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանից էներգակիրներ մատակարարելուց հրաժարվելու օգտին՝ չբացառելով, որ այդ որոշումը պետք է կայացվի նույնիսկ բացասական սցենարի դեպքում։

Շոլցն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները դարձել են ամենախիստ պատժամիջոցները, որոնք երբևէ կիրառվել են այս մասշտաբի երկրի դեմ։ Դրանք ազդել են ռուսական տնտեսության վրա, ուստի դրանց հետևանքները «էլ ավելի դրամատիկ» են լինելու»,- ասել է քաղաքական գործիչը։

Կանցլերն ընդգծել է, որ ԵՄ բոլոր երկրները ցանկանում են նվազեցնել կախվածությունը ռուսական նավթից, ածխից և գազից։

711