Մարիուպոլը գրեթե ամբողջությամբ ազատագրվել է։ Այս մասին իր Telegram-ի ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որն այնտեղ էր շաբաթվա սկզբին։
«Մարիուպոլն արդեն 90-95 տոկոսով ազատագրված է Բանդերայի տականքներից, նացիստներից և չեչենախոս շեյթաններից։ Քաղաքն աստիճանաբար բնականոն կյանքին է վերադառնում։ Մարդիկ դուրս են գալիս փողոցներ իրենց ապաստարաններից՝ հոգնած թնդանոթի պայթյուններից և սովից։ Ոմանք նույնիսկ իրենց մեքենաներն են վարում, կան նաև այնպիսիք, որ մտափոխվել են գնալ Դոնի Ռոստով և մասնավոր տրանսպորտով վերադարձել են Մարիուպոլ»,- ասվում է հրապարակման մեջ։

572