
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ լավ հարաբերությունների մեջ է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին չեչեն առաջնորդի քննադատությանը:
«Մենք Ռամզան Ախմատովիչ Կադիրովի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եւ մեր շփման ընթացքում երբեմն քննադատում ենք միմյանց։ Բարեկամաբար», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Ապրիլի 2-ին Պեսկովը իր հարցազրույցներից մեկում կոչ է արել «պետության թշնամիներ» չհամարել նրանց, ովքեր հեռացել են Ռուսաստանից Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին: Նա երկիրը լքած որոշ ռուս աստղերի հայրենասեր է անվանել։
Կադիրովն արձագանքել է Պեսկովի այս խոսքերին։ «Չգիտեի, բայց պարզվում է, որ հայրենասեր դառնալու համար պետք է քննադատել Ռուսաստանի գործողությունները, գնալ արտասահման, ընդ որում՝ բարձրաձայն ու պաթետիկ»,- նշել է Չեչնիայի ղեկավարը։