Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է։ Երկրորդ տեղում է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը ներկայացնում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է չինացի Դին Լիրենը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) չորրորդն է։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2681) 58-րդն է, Հրանտ Մելքումյանը (2649) 96-րդն է։

658