ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին ապրիլի 6-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունները: Այս երկրի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան»,- ասել է դիվանագիտչական ներկայացուցիչը։

Նրա խոսքով` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել երկկողմ դաշինքի հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը բոլոր ոլորտներում, փոխգործակցությունն ավելացնելու ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ,  ինչպես նաև համատեղել ջանքերը միջազգային այլ հարթակներում:

«Բացի այդ, մտքերի մանրակրկիտ փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը՝ առաջ մղելով Անդրկովկասում խաղաղության ու կայունության գործը»,- ասել է Զախարովան։

1047