Կթվայնացվի հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը,- ապրիլի 7-ին կայանալիք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է սույն որոշումը, որի իրականացումը պայմանավորված է  հանրակրթության ոլորտում վարչարարության կրճատման, թվային գործիքների զարգացման, ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ:

 

Ներկայումս ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները, իսկ աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:
 

Սույն օրենքը նախատեսում է մարդկային ռեսուրսների խնայողության, բաց, թափանցիկ համակարգ ձևավորելու նպատակով թվային գործիքների զարգացման միջոցով «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» ընդլայնել վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի:
 

Միջոցառման իրականացումից հետո ակնկալվում է, որ ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը:

764