«Այսօր մեր ամենագլխավոր անվտանգային ռիսկերից մեկը պարենային անվտանգության խնդիրն է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին:

«Կոչ եմ անում գյուղացիներին որքան հնարավոր է լայն հողային մակերեսներ մշակել, և վստահեցնել, որ իրենց արտադրանքը լավ գնով անպայման կվաճառվի, որովհետև այն դիֆիցիտը, որը մենք տեսնում ենք միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ գյուղացիների համար իրենց բերքի վաճառքի գները լինելու են լավը»,- ասաց նա և նշեց, որ որքան շատ մշակեն, այդքան մեծ օգուտ կունենան:

Ինչ վերաբերում է գարնանացանին, ապա նա ասաց, որ բոլոր տեղերում է այն եկամտաբեր: «Գյուղացիներին սուբսիդավորում ենք գարնանացան, իրենք ցանում են, մշակում են, գոհ են կառավարությունից, բայց վերջում արդյունք չկա: Ու դա տարեցտարի նույնն է լինելու, քանի որ գլոբալ տաքացման հետևանքով տեղումների քանակը նվազել է: Ես այն մարդը չեմ, որ գյուղացիներին ստիպեմ  կամ մղեմ անեն մի բան, որը վերջում իրենց համար լինելու է վնասաբեր»,- ասաց նա:

1053