Մահվան ելքով վթար Չարենցավան-Ֆանտան ճանապարհին

Ապրիլի 7-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Չարենցավան-Ֆանտան ճանապարհի կամրջի տակ իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատար և «ԳԱԶ -24-10» մակնիշի մեքենա. «ԳԱԶ -2410»-ի վարորդը՝ 61-ամյա Սամվել Մարտիրոսյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն:
07 Ապրիլ, 2022 21:13
931