Սեղանի թենիսի Հայաստանի հավաքականը կխաղա Թուրքիայի դեմ
Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթահարել է Եվրոպայի առաջնության նախնական փուլը և մտել է եզրափակիչ մրցաշար:
Մեր թիմը նախապես ընդգրկված է եղել C գոտու 1-ին խմբում: Կիպրոսում կայացած ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 9 միավորով գրավել է 2-րդ տեղը և նվաճել B գոտու ուղեգիր: Այստեղ մեր հավաքականն ընդգրկվել է 3 ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի և Էստոնիայի ազգային թիմերը:
Նախկինում հայ և թուրք թենիսիստներն իրար հետ հանդիպել են 22 անգամ: Մերոնք այդ խաղերում տոնել են 7 հաղթանակ:
Հայաստանի և Էստոնիայի թենիսիստները առայսօր իրար հետ անցկացրել են 53 հանդիպում: Ավաղ, այդ խաղերում մերոնք տարել են ընդամենը 14 հաղթանակ:
Եվրոպայի 2022թ առաջնության եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերի 10-17-ը, Շվեդիայի Մալմյո քաղաքում:
08 Ապրիլ, 2022 13:35
1031
Թենեսիում 200 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի ենթարկվող կինը ողջ է մնացել երկու ներարկումից հետո
01 Հոկտեմբեր, 2026 11:50
200 տարվա մեջ առաջին անգամ, հնարավոր է, ԱՄՆ Թենեսի նահանգում կնոջը մահապատժի ենթարկեն
29 Սեպտեմբեր, 2026 13:43
Հայտնի են թենիսի Հայաստանի առաջնության տղամարդկանց ու կանանց մենախաղի հաղթողները
05 Սեպտեմբեր, 2026 17:15