
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վերահաստատել է իր հայտարարությունը Ուկրաինայում հակամարտությունը «ռազմի դաշտում» լուծելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։
«Այո, սովորաբար պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Բորելը Twitter-ի իր էջում գրել էր, որ «Ուկրաինայի պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Իր գրառման մեջ նա հիշեցրել է նաև Ուկրաինային զենք մատակարարելու համար նախկինում հատկացված 500 միլիոն եվրոյի մասին։
Ռուսաստանը կոշտ արձագանք է տվել Եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությանը։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բորելին կոչ է արել հրաժարական տալ, իսկ Դաշնության խորհուրդը հայտարարել է Եվրամիությունում քաղաքական իշխանության խոր ճգնաժամի մասին։ Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եզրակացրել է, որ ԵՄ-ն տնտեսական կազմակերպությունից վերածվել է ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների վարչության։