Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը կոնկրետ ժամկետներ սահմանել ԵՄ երկրների համար՝ հրաժարվելու ռուսական գազից և նավթից։
Լիտվայի խորհրդարանում իր ելույթում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ «իսկապես հզոր որոշումը» պետք է հաստատվի հենց հիմա՝ չսպասելով նոր փաթեթների ընդունմանը։

«ԵՄ-ն կարող է դա անել և պետք է անպայման այնտեղ ներառի նավթը, պատժամիջոցներ կիրառի ռուսական բանկերի նկատմամբ, բայց բոլորը, ոչ թե մի մասը: ԵՄ յուրաքանչյուր երկրի համար պետք է սահմանվեն կոնկրետ ժամկետներ, որպեսզի իսկապես հրաժարվի կամ գոնե էապես սահմանափակվի սպառումը: Ռուսական գազ և նավթ»,- իր խոսքում ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ ԵՄ որոշ երկրներ դեռ չեն կարողանում որոշել, թե երբ գոնե կսահմանափակեն ռուսական էներգառեսուրսների գնումը։
«Հարյուրավոր եվրոպական ընկերություններ և բանկեր ոչ միայն դեռ չեն հրաժարվել աշխատել ռուսական շուկայում, այլև բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորումը դադարեցնելու պահանջների»,- ասել է Զելենսկին։

811