2020 թվականի Արցախյան պատերազմի հետո կնքվեց եռակողմ համատեղ հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայն  որի Հայաստանը պետք  է անխափան կապ ունենար Լաչինի 5կմ-անոց միջանցքով Արցախի հետ։

Ընդ որում, այն մասին, որ Հայաստանը պետք է միշտ կապ ունենա  Արցախի հետ, դրա մասին նոյեմբերի 9-ի  պայմանագրից հետո անընդհատ շեշտել են նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Իսկ  օրինակ ՌԴ ԱԳ  նախարար Լավրովի խոսքերով, անգամ պաշտոնական Բաքուն երբեք դեմ չի եղել  Հայաստան-Արցախ կապին։

Սակայն այսօր Արցախում ՀՀ ԱԺ  ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ արգելվել է։ Աղավնոյի անցակետից ընդդիմադիր պատգամավորներին այլևս թույլ չեն տվել մուտք  գործել Ստեփանակերտ։  Ի դեպ,  ընդդիմադիր պատգամավորների խոսքերով հենց ռուս սահմանապահներն են արգելել վերջիններիս մուտք  գործել Ստեփանակերտ։

Փաստացի ռուսական կողմը հակասում է հենց ինքն իրեն, հայտարարում են, որ  դեմ չեն և չեն կանխում հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, բայց փաստացի թույլ չեն տալիս ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին հասնել Ստեփանակերտ։

armenianews.net

1800