ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է մայիսի 13-ին Դուշանբեում։ ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը նշել է, որ նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում։
«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստերն ավանդաբար անցկացվում են տարին երկու անգամ: Հաջորդ նիստը նախատեսված է Դուշանբեում, նախապես մայիսի 13-ին, աշնանը՝ Նուր-Սուլթանում հոկտեմբերի 13-ին»,- ասել է Եվդոկիմովը:
Նրա խոսքով, գարնանային հանդիպման օրակարգը հարուստ է լինելու։
«Ակնկալվում է, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն Համագործակցության շրջանակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ, կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ, այդ թվում, իհարկե, Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​հավելել է Եվդոկիմովը։

908