![](https://araratnews.am/admin/images/1650223624.jpg)
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի Կարմիր կամրջի վրա բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Արտյոմ Ս.-ի վարած Toyota Avalon մակնիշի և 25-ամյա Սամվել Է.-ի վարած Zanella Monaco մակնիշի մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: