Ռոնալդուն որդու մահից հետո բաց կթողնի «Լիվերպուլի» հետ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշիտանու Ռոնալդուն որդու մահվան պատճառով բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ խաղը։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում:
Հայտնի էր, որ Ռոնալդուն և նրա սիրեցյալը` Ջորջինա Ռոդրիգեսը, երկվորյակ են ունենալու։ Մարտի 18-ին պորտուգալացին ինստագրամյան իր էջում գրեց, որ փոքրիկները ծնվել են, բայց տղան մահացել է։
«Ամենակարևորը ընտանիքն է, և Կրիշտիանու Ռոնալդուն այս չափազանց դժվար պահին աջակցում է իր հարազատներին։ Մենք հաստատում ենք, որ նա չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ այսօրվա խաղին: Ընտանիքը խնդրել է հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Լիվերպուլ»–«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին:
19 Ապրիլ, 2022 16:42
558
Ռոնալդուն վատագույն ցուցանիշն է գրանցել վերջին 12 տարվա ընթացքում
10 Փետրվար, 2022 20:09
Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
28 Հունվար, 2022 17:22
Ռոնալդուն կարող է տեղափոխվել Բարսելոնա
10 Հունվար, 2022 14:41
Գեղարքունիքում հայրն անասնագոմում հայտնաբերել է 15-ամյա որդու կախված դին
29 Հունիս, 2022 10:35
Հայրը դստեր և որդու հետ կազմակերպված խումբ է ստեղծել, կատարել մոտ 18 մլն դրամի հափշտակություններ
22 Հունիս, 2022 19:32
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվել է
04 Փետրվար, 2022 10:41