
Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը The Financial Times թերթին տված հարցազրույցում կարծիք Է հայտնել, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում Է մարդկությանը:
«Այդ համավարակը դեռեւս մեզ սպառնում Է (կորոնավիրուսի) այնպիսի տարատեսակի ի հայտ գալով, որն Էլ ավելի վարակիչ Է լինելու եւ Էլ ավելի ճակատագրական: Դա քիչ հավանական Է, ես չեմ ցանկանում դատապարտվածության եւ մռայլության ձայն հնչեցնել»,-հայտարարել Է Գեյթսը:
Այդ կապակցությամբ նա կոչ Է անում աշխարհին՝ ստեղծել համաճարակաբաններից եւ համակարգչային մոդելներ մշակողներից բաղկացած միջազգային փորձագետների խումբ՝ առողջության գլոբալ սպառնալիքներն արագորեն հայտնաբերելու, ինչպես նաեւ երկրների միջեւ համակարգումը բարելավելու նպատակով: Գեյթսն ընդգծում Է, որ նոր համավարակը կանխելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ Է, որպեսզի ԱՀԿ-ն ստեղծի մասնագետների «առաջնակարգ» խումբ, որի աշխատանքի ծախսերը նա տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլար Է գնահատում:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ վստահ չԷ, թե հնարավոր Է արդյոք միջազգային փոխհամաձայնության հասնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցի շուրջ:
The Financial Times-ը հիշեցնում Է, որ 2015 թվականին Գեյթսը նախազգուշացրել Էր այն մասին, որ աշխարհը պատրաստ չԷ հաջորդ անխուսափելի համավարակին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: