Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը պատվաստված չէ. ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցողների 93 տոկոսը պատվաստված չէ: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվածների 87.5 տոկոսը ևս պատվաստված չէ:
Դրանից բացի, կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը ևս պատվաստված չէ:
Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 996 հազար 530 մարդ: Միայն առաջին դեղաչափով պատվաստումների թիվը 131 հազար 799 է: Բուստեր դեղաչափը ստացել է 48 հազար 20 մարդ:
03 Մայիս, 2022 02:35
864
Չպատվաստված կամ չթեստավորված անձինք մի շարք վայրեր մուտք գործել չեն կարողանա
10 Հունվար, 2022 18:02
Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի. նոր օրենսդրական փոփոխություններ են մշակվել
11 Հոկտեմբեր, 2021 17:22
Պատվաստված լինելը չի ազատում փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից. հարցազրույց բժշկի հետ (տեսանյութ)
01 Սեպտեմբեր, 2021 20:37