Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Ի դրաֆթ» համակարգում օրեր առաջ օրենքի նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով՝ անհրաժեշտ հավաստագրերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում և կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Գործատուն իրավունք կունենա չվճարել՝  աշխատավարձ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

Ինչպես նաև գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Աղբյուրը` armtimes.com

1640