«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել «Սպորտինգի» խաղացողին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել պորտուգալական «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուին, հաղորդում է Correio da Manhã-ն։ Գրում է News.am–ը։
20-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի հրաժարագինը 45 միլիոն եվրո է։ Լիսաբոնյան ակումբը դրանից ցածր առաջարկ չի քննարկի։
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Գոնսալու Ինասիուն մասնակցել է 26 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա 2012 թվականից «Սպորտինգի» համակարգում է։
07 Մայիս, 2022 23:25
1055