Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բոյաջյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Այս պահին հրշեջ փրկարարներն ու 2-րդ վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկ Մարատ Զալինյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հախվերդյանը մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 300 մետր հեռավորությունից դին տեղափոխում են երթևեկելի գոտի, մինչև կժմանի «Ալավերդի» բժշկկան կենտրոնի դիատարը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։

  Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

1876