Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կայացած ռազմավարական երկխոսության շրջանակում կողմերը հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման հանձնառությունը ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին՝ նշելով, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մաս են հանդիսանում։

«Մենք լիովին աջակցում ենք կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:

501